Փերիս Հիլթոնը զուգարանի թղթից պատրաստված զգեստ է կրել
Ամերիկյան մոդել Փերիս Հիլթոնը Լոս Անջելեսի իր առանձնատան բակում նախահարսանեկան նախաճաշ է կազմակերպել, որի ժամանակ կրել է զուգարանի թղթից պատրաստված հարսանյաց զգեստ։ Նա երեկույթից լուսանկարներ է հրապարակել Instagram Stories-ում։
Երեկույթին հյուրերն ու տանտիրուհին շատ են զվարճացել զուգարանի թղթից պատրաստված զգեստով:
Հիլթոնը լրջորեն պատրաստվում է Քարթեր Ռյումի հետ հարսանիքին, որը նախատեսված է 2022 թվականին։ Տոնակատարությունը կտևի երեք օր, որի ընթացքում նա մտադիր է փոխել տասը հանդերձանք։