Աղբյուր․ Ջովինկոն վերադառնում է MLS
Իտալացի հարձակվող Սեբաստիան Ջովինկոն վերադառնում է «Տորոնտո»։ Այս մասին Twitter-ում հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
34-ամյա հարձակվողը կանադական ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։ Ջովինկոն «Տորոնտոյի» կազմում հանդես է եկել 2015-ից 2019 թվականներին։
Թիմի կազմում անցկացրած 142 խաղում նա դարձել է 83 գոլի և 51 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի կարիերայի վերջին ակումբը եղել է «Ալ-Հիլալը», որը նա լքել էր 2021 թվականի օգոստոսին։