2013-ի գլխավոր ամուրին` Վլադիմիր Պուտին
Ռուսական կայքերից մեկը նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհել է «2013-ի գլխավոր ամուրի» տիտղոսը:
"Сплетник" ժամանցային կայքի օնլայն մրցանակաբաշխության ընթացքում Իվան Ուրգանտը և Ռենատա Լիտվինովան հայտարարել են, որ Վլադիմիր Պուտինի ամուսնալուծության մասին խոսակցությունները մինչև այժմ չեն դադարում, չնայած այն բանին, որ բավականին ժամանակ է անցել ամուսնալուծության վերաբերյալ Պուտինի հայտարարությունից հետո:
Այդ իսկ պատճառով, "Сплетник" կայքի օնլայն քվեարկության արդյունքում Վլադիմիր Պուտինը ամենաշատ միավորներն է ստացել «2013-ի գլխավոր ամուրի» անվանակարգում: