ՔՊ-ն արդեն 9-րդ անգամ ձախողում է ընդդիմության թեկնածուի ընտրությունը
Խորհրդարանական ընդդիմությունն ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ հոկտեմբերի 26-ին հերթական անգամ բոյկոտեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստը։ Այսպես, ընդդիմությունից հանձնաժողովի անդամները ներկա չէին հերթական նիստին»
Օրակարգում ընդամենը մեկ հարց էր՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Այդ պաշտոնին արդեն 9-րդ անգամ առաջադրվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, ով եւս ներկա չէր նիստին։
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դիմեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ կոչ անելով նրան վերջապես կողմնորոշվել։ Այնուամենայնիվ, ընդդիմության պատգամավորների բացակայությունը չխանգարեց հանձնաժողովի մնացած անդամներին հերթական անգամ մերժել Ղազինյանի թեկնածությունը։