Բայդենը հազացել է ափի մեջ և գնացել ձեռքով բարեւելու մարդկանց
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նյու Ջերսիում ելույթի ժամանակ հազացել էր՝ ափով փակելով բերանը, ինչից հետո իջել էր ամբիոնից եւ գնացել ձեռքով ողջունելու մարդկանց, որոնք եկել էին լսելու նրա ելույթը։ Ձեռքսեղմման ժամանակ նախագահը բժշկական դիմակ չէր հագել, չնայած նրա աշխատակազմի անդամներից մեկը վերջերս վարակվել էր կորոնավիրուսով։ Դրան ուշադրություն է դարձրել FOX ալիքը։
Ինչպես նշել է հեռուստաալիքը, ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը վարակվել էր COVID-19-ով, իսկ դրանից մի քանի օր առաջ պատվաստման ամբողջ դեղաչափն ստացած Մայորկասը շփվել էր Բայդենի հետ։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Բայդենին տեսել են Վաշինգտոնում, ծովային խոհանոցի ռեստորանում, առանց դիմակի, չնայած քաղաքում գործում է դիմակ կրելու խիստ ռեժիմ։