Արսեն Վենգեր. Պետք չէ մոռանալ, որ դեռ մի քանի օր առաջ Ռոնալդուն հերոս էր
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, ՖԻՖԱ-ի Ֆուտբոլի գլոբալ զարգացման դեպարտամենտի ղեկավար Արսեն Վենգերը հորդորել է չմոռանալ, որ դեռ մի քանի օր առաջ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերոս էր։
«Լիվերպուլից» տնային խաղում կրած 0։5 հաշվով պարտությունից հետո մանչեսթերյան թիմի հարձակվողը հայտնվել է քննադատության թիրախում։
«Ես հավատում եմ, որ Ռոնալդուն դեռ կարող է կարեւորագույն գոլեր խփել։ Բայց կարո՞ղ է նա մշտապես խաղալ շատ բարձր ինտենսիվությամբ։ Այսօր իհարկե այդ հարցի պատասխանն արդեն դրական չէ։ Բայց պետք չէ մոռանալ, որ դեռ մի քանի օր առաջ նա հերոս էր։
Ռոնալդուի նման ֆուտբոլիստի ձեռք բերելուց հետո հաջողության գաղտնիքը թիմային հավասարակշռությունն է։ Ռոնալդուի հետ խաղալու համար պետք է նրա շուրջը բալանս լինի»,- Վենգերի խոսքը մեջբերում է Metro-ն։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 6 հանդիպման, խփել 3 գոլ։