Ալեք Բոլդուինի կինն առաջին անգամ խոսել է նկարահանման հրապարակում ողբերգական միջադեպի մասին
Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինի կինմ առաջին անգամ խոսել է ֆիլմի նկարահանման հրապարակում ողբերգական միջադեպի մասին (դերասանը պատահականորեն սպանել է օպերատորին եւ վիրավորել ռեժիսորին)։ Հիլարիան «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում հրապարակում է արել, որում աջակցություն է հայտնել ամուսնուն եւ նշել, որ տեղի ունեցածը շոկի է ենթարկել իրեն։
«Սիրտս Հալինայի, նրա ամուսնու, որդու, նրանց ընտանիքի եւ սիրելիների հետ է։ Եվ իմ Ալեքի հետ։ Չկան բառեր, որոնցով հնարավոր է նկարագրել այս ողբերգական պատահականության պատճառած շոկն ու ցավը։ Սիրտս կոտրված է»,- իր միկրոբլոգում գրել է Հիլարիա Բոլդուինը։
Հոկտեմբերի 22-ին հայտնի է դարձել, որ «Ժանգը» վեստերնի տեսարաններից մեկի նկարահանման ընթացքում Ալեք Բոլդուինը կրակել է ատրճանակից, որը պետք է լիցքավորված լիներ ոչ մարտական փամփուշտներով։ Արդյունքում մահացել է օպերատոր Հալինա Հատչինսը, վիրավորվել է ռեժիսոր Ջոել Սոուսան։