Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1517 նոր դեպք. ռեկորդային թվով մահ է գրանցվել՝ 59
Հայաստանում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1517 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 298069 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2018614 վերջին մեկ օրում` 11982 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 27692 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 408-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 263002 անձ` վերջին մեկ օրում 1050 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 57 քաղաքացի, մահացածների թիվը 6112 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1263 է: