Պատվաստման ամբողջական փուլն ավարտած մարզիկները կազատվեն 21-օրյա կարանտինից․ ՄՕԿ
Միջազգային օլիմպիական կոմիտեն և «Պեկին-2022» կազմկոմիտեն ներկայացրել են առաջիկա ձմեռային խաղերում մարզիկների և լրագրողների համար սահմանված հակակորոնավիրուսային կանոնների առաջին տարբերակը:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ հրատարակության մեջ մասնավորապես ասվում է, որ պատվաստման ամբողջական փուլն ավարտած մարզիկները կազատվեն 21-օրյա կարանտինից:
«Օլիմպիականները ամենօրյա թեստավորում կանցնեն: Բացի այդ, նրանց կարգելվի այցելել կանոնների ցանկում չնշված վայրեր:
Ինչպես Տոկիոյի խաղերում էր, մարզիկներից կպահանջվի օգտագործել իրենց ինքնազագացողության մասին զեկուցման հավելվածը»,-նշված է հրապարակման մեջ։:
Խմբագրված փաստաթղթի երկրորդ տարբերակը լույս կտեսնի տարեվերջին: