Տիկտոկեր Վիլենայի կիսամերկ լուսանկարները տարածել է պաշտոնյաներից մեկի որդին ու շանտաժ արել նրան (տեսանյութ)
18-ամյա տիկտոկեր Վիլենան «ՍթարնյուզTV»-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ունեցել է 3 ընկեր, որոնցից բաժանվել է տարբեր պատճառներով: Առաջին սիրային հարաբերություններն ունեցել է 15 տարեկանում:
Ինչպես նշում է Վիլենան, այն ժամանակ իր եղբայրը դեմ է եղել, որ նա ընկեր ունենա, այդ մասին Վիլենան ասել է իր ընկերոջը, վերջինս էլ սկսել է սպառնալ նրան՝ պահանջելով կիսամերկ լուսանկարներ, հակառակ դեպքում` ամեն ինչ կպատմի եղբորը:
Վիլենայի խոսքով՝ երիտասարդը պաշտոնյայի որդի է եղել. «Պաշտոնյաների տղաների մեծամասնությունը միշտ լինում են նենց մարդիկ, ովքեր փորձում են բոլոր աղջիկներին ցավեցնեն, քննադատում են, ինչ-որ աղջկա հետ շփվում են, հետո սկսում են նրա մասին վատ բաներ տարածել»,- նշել է Վիլենան:
Մանրամասները՝ տեսանյութում: