«Թուրքիայում իշխանափոխություն է լինելու»․ Էրբաքան
Թուրքական «Նոր բարօրություն» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքականը հայտարարել է, որ Թուրքիայում իշխանափոխություն է լինելու: Նա մասնավորապես նշել է, որ գործող իշխանությունը հեռանալու է, բայց ամենակարևորն այն է, թե ինչ ուժ է գալու նրա փոխարեն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռիզեում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախկին վարչապետ, «Ազգային տեսլական» գաղափարախոսության հեղինակ Նեջմեթթին Էրբաքանի որդին՝ Ֆաթիհ Էրբաքանն իր մտահոգությունները հնչեցրել է հետևյալ ձևակերպումներով։
- Գործող իշխանությունը հեռանալու է, բայց ահա ամենակարևորը՝ ինչ ուժ կգա դրա փոխարեն: Եթե անձրևից փախչելիս կարկուտի տակ ընկնենք, ապա ամեն ինչ ապարդյուն կլինի։
- Բրնձի հետևից ընկնելով, եթե մեր ունեցած բլղուրից էլ զրկվենք, ապա դարձյալ ամեն ինչ ապարդյուն կլինի։ Թեև շատ դժվար է ասել, որ մեզ մոտ բլղուր կա, բայց ես սա մեջբերում եմ որպես ասացվածք: