Ընդունելություն նախագահականում՝ առանց դիմակների․ մասնակցել է նաև առողջապահության նախարարը
ԳլխավորԱյսօր նախագահի աշխատակազմը հաղորդագրություն տարածեց նախագահի նստավայրում կայացած ընդունելության մասին։ Կից լուսանկարներում և տեսանյութում երևում է, որ մասնակիցները, այդ թվում՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, դիմակ չեն կրում։ Լուսանկարը համացանցում բուռն քննարկման առարկա դարձավ։
Հիշեցնենք, որ փակ տարածքներում դիմակ գրելու արգելքը դեռևս ուժի մեջ է։ Ավելին, այսօր առավոտյան առողջապահության նախարարությունը հորդորել էր բնակչությանը շարունակել դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունը։ Հորդորը վերաբերում էր նաև պատվաստված անձանց։
Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ Առողջապահության նախարարության առաջարկով ԿԳՄՍՆ-ն այսօր որոշում կայացրեց բուհերում անցնել հեռավար ուսուցման, իսկ դպրոցական արձակուրդները երկարաձգել մեկ շաբաթով։
Հիշեցնենք նաև, որ վերջին երկու շաբաթում կորոնավիրուսից մահացության օրական թվերը տատանվում են 35-ից 40-ի միջև, իսկ օրական վարակումների թիվը 2 հազար և ավելի է։