«Գազպրոմի» ղեկավարը «Զենիթին» հանդերաձարանում շնորհավորել է «Սպարտակի» նկատմամբ 7։1 հաշվով հաղթանակից հետո
Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» տանը 7։1 հաշվով հաղթել է Մոսկվայի «Սպարտակին»։
«Զենիթին» հանդերձարանում շնորհավորել է ակումբի հովանավոր «Գազպորմի» կառավարման խորհրդի ղեկավար Ալեքսեյ Միլերը։
Ռուսաստանի առաջնությունում «Սպարտակն» առաջին անգամ պարտվեց 6 գոլի տարբերությամբ։
«Զենիթը» 26 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Սպարտակը» 7-րդն է՝ 17 միավոր։