ԱԱ. Առաջին օրը ռինգ դուրս կգա Հայաստանի 2 բռնցքամարտիկ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հոկտեմբերի 25-ին մեկնարկելիք բռնցքամարտի աշխարհի առաջնության առաջին օրը Հայաստանը կունենա երկու մասնակից։ Երևանի ժամանակով 20։45-ին ռինգ դուրս կգա Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, որի մրցակիցը 1/32 եզրափակիչում կլինի պուերտոռիկացի Յան Պիզարո Ռիվերան։
22։45-ին ռինգ դուրս կգա 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։ Նրա մրցակիցը 1/32 եզրափակիչում կլինի սլովենացի Ա. Սիրցելին։
Հայաստանի բռնցքամարտիկների մրցակիցները.
Սեյրան Եղիկյանը (48 կգ) պայքարը կսկսի 1/16 եզրափակիչում եւ կմրցի Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելլայի հետ: Որակավորման փուլը հաղթահարելու դեպքում 1/8 եզրափակիչում Եղիկյանի մրցակիցը կլինի Ղրղզստանի ներկայացուցիչ Ուուլու Միրլան Տուրկբաին:
Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը (51 կգ) կմեկնարկի 1/16 եզրափակիչից: Մրցակիցը Գերմանիան ներկայացնող Ա. Տերտերյանն է:
Վահե Բադալյանը (54 կգ) մեկնարկային մենամարտում ուժերը կչափի չինական Տայպեյի ներկայացուցիչ Լի Իի հետ:
Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը (60 կգ) քաշայինների պայքարում 1/32 եզրափակիչում կհանդիպի հնդիկ Սինգ Վարինդերին:
Տոկիո-2020 բրոնզե մեդալակիր, կրկնակի աշխարհի բրոնզե մեդալակիր, կրկնակի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) կմեկնարկի 1/16 եզրափակիչից: Նրա մրցակիցը կլինի որակավորման փուլի Դոնիս Ռեյես (Գվատեմալա) - Մ. Հասանով (Ադրբեջան) զույգի հաղթողը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Արման Դարչինյանը (71 կգ) կմեկնարկի 1/16 եզրափակից: Նրա մրցակիցը կլինի որակավորման փուլի Ս. Իսիկ (Թուրքիա) - Ռուստամբեկ Ուլուու (Ղրղզստան) զույգի հաղթողը:
Համբարձում Հակոբյանի (80 կգ) մրցակիցը 1/16 եզրափակիչում Ջ. Յոմխոտ (Տայպեյ) – Ս. Սադոմա (Ռուսաստան) զույգի հաղթողն է:
Նարեկ Մանասյանի (92 կգ) մրցակիցը 1/32 եզրափակիչում Իտալիայի ներկակացուցիչ Ա. Մոուհիդայն է:
Հայաստանի վերջին ներկայացուցիչ՝ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը 1/16 եզրափակիչում կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Տ. Ռովագայի հետ:
Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկները կմրցեն 13 քաշային կարգում: Հայաստանը ներկայացուցիչ կունենա 11-ում:
Աշխարհի առաջնությանը կմասնակցի 105 երկրի 650 բռնցքամարտիկ։ Առաջին անգամ սահմանվել է 2,6 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ։ Չեմպիոնները ստանալու են 100 հազար ԱՄՆ դոլար, փոխչեմպիոնները՝ 50 հազար, բրոնզե մեդալակիրները՝ 25 հազար:
Աշխարհի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 6–ին: