Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք. մահացել է 45 քաղաքացի
Հայաստանում հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 296552 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2006632 վերջին մեկ օրում` 14037 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 27284 պացիենտ. Մեկ օրում նվազել է 82-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 261952 անձ` վերջին մեկ օրում 1026 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 42 քաղաքացի, մահացածների թիվը 6055 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1261 է: