Մահացել է «Ընկերները» սերիալում ամենավառ կերպարներից մեկին մարմնավորած դերասանը
Մահացել է դերասան Մայքլ Թայլերը, որն «Ընկերները» սերիալում կատարել է Հանթերի դերը։ Արտիստը վերջին երեք տարիների ընթացքում հիվանդ էր։ 2018թ․-ին նրա մոտ չորրորդ աստիճանի քաղցկեղ էին ախտորոշել։
Կուլտային սերիալում նա կատարել է սրճարանի մենեջերի դերը, ուր մշտապես հավաքվում էին գլխավոր հերոսները։ Հանթերը սիրահարված էր գլխավոր հերոսուհուն՝ Ռեյչելին, որի դերը կատարել է Ջենիֆեր Էնիսթոնը։
Թայլերը հունիսին պատմել է, որ հիվանդ է շագանակագեղձի քաղցկեղով։ Հիվանդությունը դերասանի մոտ ախտորոշվել է 2018թ․-ի սեպտեմբերին հերթական բժշկական զննության ընթացքում։ Նրան հորմոնալ թերապիա էին նշանակվել, սակայն համավարակի ընթացքում հիվանդությունը զարգացել է եւ տարածվել ողնաշարի վրա, ինչը հանգեցրել է մարմնի ստորին հատվածի կաթվածահարության։