Երգիչ Ավրաամ Ռուսսոն վերջապես որոշել է խոսել. Ինչու էր նրա հովանավորը իրեն մահու աստիճան ծեծի ենթարկել (Տեսանյութ)
Երգիչ Ավրաամ Ռուսսոն վերջապես որոշել է խոսել: Նա պատմել է, թե ինչպես 2004 թվականին իրեն ծեծի է ենթարկել իր հովանավորը՝ բիզնեսմեն, մեցենատ, Չերկիզովսկի շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովը: Այս մասին նա պատմել է ռուսական НТВ հեռուստաալիքի «Новые русские сенсации» հաղորդման շրջանակում:
Երգչի պնդմամբ՝ «Օլիմպիյսկի» համերգասրահում նրա խոշոր ելույթից հետո Ռուսսոյի հարաբերությունները իր հովանավորի հետ կտրուկ վատացել են: Սկզբում շատ հոգատար Իսմայիլովը պահանջում էր, որպեսզի արտիստը լիովին ենթարկվի իրեն:
Բիզնեսմենը իր մարդկանց հետ Ռուսսոյին խաբեությամբ բերում է իրեն պատկանող «Прага» ռեստորանային համալիր, որտեղ նրան սկսում են հարվածել ոտքերով, բռունցքներով:
«Նա գոռում էր, սպառնում՝ «Ես կկտրատեմ դեմքդ, որ էլ չկարողանաս բեմ դուրս գալ»: Նա ասում էր՝ «Դու այլևս ելույթներ չես ունենա, ես կփակեմ քո օդը», այս բոլոր սպառնալիքները ես լսել եմ բազում անգամներ», — պատմում է երգիչը:
Հիշեցնենք, որ Ավրաամ Ռուսսոն իրականում Սիրիաբնակ հայ է, նրա անունն էր Ավրաամ Ժանի Իպջյան, սակայն նրա ազգությամբ ադրբեջանցի հովանավորը անգամ փոխել էր նրա ծագման իրական փաստը՝ նրան մեկ ներկայացնելով հրեա, մեկ կիպրացի:
Մանրամասները՝ տեսանյութում: