Ինչպես պահպանել առույգությունն աշնանը և ձմռանը
СберЗдоровье բժշկական ծառայության հոգեբույժ Վիկտոր Նուրդաևը բացատրել է, որ աշնանը և ձմռանը շատերը տխրության զգացում են ունենում և տառապում են էներգիայի պակասից, հաղորդում է Лента պարբերականը: Դրա պատճառն այն է, որ ցերեկային ժամերի կրճատվում են՝ հանգեցնելով, այսպես կոչված, սեզոնային աֆեկտիվ խանգարման։
«Սեզոնային աֆեկտիվ խանգարում ունեցող մարդիկ կարող են տխուր տրամադրություն և էներգիայի պակաս ունենալ։ Ավելանում է լացելու ցանկությունը, դյուրագրգռությունը, հոգնածությունը, նվազում է աշխատունակությունը: Հաճախ նկատվում է ապատիա, կենտրոնանալու դժվարություն և երկարատև քուն: Քաղցր և օսլա պարունակող սննդամթերքի օգտագործումը կարող է ավելանալ՝ հանգեցնելով քաշի ավելացման», – ասել է մասնագետը:
Ավելի կենսուրախ լինելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս ամեն օր դուրս գալ փողոց, տանը և աշխատավայրում բավարար լուսավորություն ապահովել, պահպանել ֆիզիկական ակտիվությունը և օրվա ռեժիմը:
Բացի այդ, պետք է խուսափել սոցիալական մեկուսացումից, որը հանգեցնում է դեպրեսիայի և հոգեկան առողջության վատթարացման: Դա անելու համար օգտակար է ավելի հաճախ հանդիպել ընկերների, սիրելիների հետ և զբաղվել այնպիսի հոբբիներով, որոնք հանում են սթրեսը և շեղում բացասական մտքերից։