Ալեք Բոլդուինը նկարահանման հրապարակում օպերատորին սպանելուց տարիներ առաջ «մարգարեական» գրառում է արել
Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուին, որը նոր ֆիլմի նկարահանման ժամանակ պատահաբար կրակել է օպերատորի վրա և սպանել նրան, պարզվում է՝ նախկինում թվիթերյան մի գրառում է արել, որը լրատվամիջոցներն արդեն «մարգարեական» են որակել, գրում է mk.ru-ն:
Չորս տարի առաջ Բոլդուինը «Թվիթեր»-ում լուր էր տարածել այն մասին, որ Հարավային Կալիֆոռնիայում ոստիկանը խանութի մոտ կռվել է անցորդի հետ, այնուհետև կրակել նրա վրա:
«Հետաքրքիր է՝ ինչ զգացողություն է պատահաբար մեկին սպանելը», - այն ժամանակ գրել էր դերասանը: Այնուհետև հետևորդներից մեկը հորդորլ էր Բոլդուինին «հիմար բաներ չասել», իսկ ի պատասխան դերասանը խնդրել էր դիտել միջադեպի տեսագրությունը։
Նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից հետո այս թվիթը մեծ տարածում է գտել, մինչդեռ համացանցի օգտատերերը սկսել են զայրացած հաղորդագրություններ թողնել մեկնաբանություններում։ Այժմ գրառումը ջնջված է:
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում նկարահանումների ժամանակ: Դերասանը կրակել է ատրճանակից, որը ենթադրաբար պետք է լիցքավորված լիներ դատարկ փամփուշտներով:
Ֆիլմի ռեժիսորը վիրավորվել է ողնաշարի հատվածում, իսկ 42-ամյա օպերատոր Գալինա Հաթչինսը ծանր վիրավորվել է և օդանավով տեղափոխվել Ալբուկերկի հիվանդանոց։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։