Ինչպես աշխատունակ և առույգ լինել վատ եղանակին
Բժիշկ-թերապևտ Նադեժդա Չերնիշովան ասել է, թե ինչպես կարելի է պահպանել աշխատունակությունն ու առույգությունը նույնիսկ վատ եղանակին, փոխանցում է Лента պարբերականը։
Ըստ մասնագետի՝ առաջին հերթին պետք է պառկել քնելու մինչև կեսգիշեր և լավ «քունն առնել»: Այդ դեպքում օրգանիզմը կարտադրի մելատոնին, որը առույգություն է հաղորդում։ Բացի այդ, առավոտյան հարկավոր է մարմնամարզություն կատարել, իսկ օրվա ընթացքում՝ շարժվել առնվազն ժամում մեկ անգամ:
Բացի այդ, Չերնիշովան խորհուրդ է տալիս առույգ մնալու համար ավելի հաճախ օդափոխել սենյակը, իսկ աշխատանքային օրվա մեկնարկից առաջ առնվազն 15 րոպե դուրս գալ փողոց՝ մաքուր օդ շնչելու:
Բժիշկը խորհուրդ է տալիս նաև չչարաշահել սուրճը և ավելի շատ ջուր խմել:
«Աշխատավայրում բոլորը սիրում են սուրճ խմել, բայց հաճախ երեկոյան լինում է գերդոզավորում: Սա բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա: Այդ պատճառով պետք է բավականաչափ ջուր խմել: Ընդունեք որպես կանոն՝ յուրաքանչյուր մեկ ժամում խմել առնվազն կես բաժակ ջուր. դա շատ լավ կլինի», – ասել է բժիշկը: