Մեսսին այս տարի մրցակից չունի Ոսկե Գնդակի համար պայքարում
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է այն մասին, թե այս տարի ում է համարում ֆավորիտ «Ոսկե Գնդակի» համար պայքարում.
«Կարծում եմ՝ Լեոն արժանի է «Ոսկե Գնդակին», քանի որ անձնական մակարդակում նա հիանալի տարի է անցկացրել՝ չնայած նրան, որ «Բարսելոնայի» հետ հաղթել է միայն Իսպանիայի Գավաթում: Նա դարձել է Պրիմերայի լավագույն ռմբարկուն և լավագույն ասիստենտը, հաղթել է Ամերիկայի Գավաթում, որտեղ ևս դարձել է լավագույն ռմբարկուն և ասիստենտը: Այս ամենը միայն մեծացնում է նրա շանսերը:
Մեսսին արժանի է այս մրցանակին, քանի որ որպես ֆուտբոլիստ այսքան բան է նվաճել: Պետք է միշտ հիշել այն մասին, թե տարեցտարի որքան դժվար է այդ մակարդակը պահելը: «Ոսկե Գնդակ» շնորհելիս՝ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն նրան, թե ֆուտբոլիստը ինչ է արել տարվա ընթացքում, այլև նրան,թե նա ինչ է արել անցյալում՝ մրցաշրջանից մրցաշրջան: Ես կարծում եմ՝ Լեոն այս տարի մրցակից չունի «Ոսկե Գնդակի» համար պայքարում»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում Ole-ն: