Սուարեսը դեմ չէ կարիերան MLS-ում շարունակելուն
Todofichajes-ը հայտնում է, որ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է նոր առաջարկ ստանալ ակումբից։
Հիշեցնենք, որ «Աթլետիկոյի» հետ հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սուարեսը դեմ չէ «Աթլետիկոյի» հետ պայմանագիրը երկարաձգել ևս մեկ մրցաշրջանով, իսկ հետո տեղափոխվել MLS-ի ակումբներից մեկը։
34-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։