Լավ կազմվածքը պահպանելու պարզ կանոններ
Բրիտանացի բժիշկ-սննդաբան Մայքլ Մոսլին անվանել է մի քանի պարզ կանոն քաշը վերահսկելու և առողջ ապրելակերպ վարելու համար, փոխանցում է Лента պարբերականը։ Ըստ Մոսլիի, դիետա պահելն իսկապես դժվար է, բայց նույնիսկ ավելի դժվար է երկարաժամկետ հեռանկարում ցանկալի քաշի պահպանումը:
«Հինգ մարդուց միայն մեկն է կարողանում երկար ժամանակ պահպանել ցանկալի քաշը», – ասել է նա։
Ցանկալի քաշը պահպանելու համար բժիշկն առաջարկում է փոխել օրական սպառվող կալորիաների քանակը: Ըստ սննդաբանի՝ ճիշտ կլինի յուրաքանչյուրի համար առանձին նորմա սահմանել՝ հաշվի առնելով մարդու տարիքը, քաշը, սեռը և մկանային զանգվածը։
«Ամենակարևոր ցուցանիշը նյութափոխանակության բազային արագությունն է: Դրա միջոցով կարելի է որոշել, թե ինչքան կալորիա եք այրում, երբ նստած եք և ոչինչ չեք անում», – ասել է Մոսլին:
Ըստ բժշկի՝ լավ մարզավիճակում մնալու և առողջ ապրելակերպ վարելու համար կարևոր է չմոռանալ ֆիզիկական ակտիվության մասին։ Մարդկանց համար հաճախ դժվար է լինում պարբերաբար մարզվել, ուստի, ըստ Մոսլիի, կազմվածքը պահպանելու համար անհրաժեշտ է կես ժամը մեկ անգամ ընդմիջում կատարել և առնվազն հինգ րոպե շարժվել:
Նա նաև հավելել է, որ օրվա ընթացքում փոքր զբոսանքներն ավելի լավ են, քան միանգամից տասը հազար քայլեր կատարելը:
Մոսլին խորհուրդ է տալիս հիմնական սնունդ ընդունելու արանքում խորտիկներ ուտելու խնդիրը լուծել հետևյալ կերպ՝ տանն առկա վնասակար սնունդը փոխարինել առողջ սննդով, որպեսզի վնասակար սնունդ ուտելու գայթակղություն չլինի: