Ռուսաստանը հրաժարվել է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ․ Պեսկով
Ռուսաստանը միշտ հանդես է եկել Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ հարաբերությունների զարգացման օգտին` չնայած ռազմաքաղաքական դաշինքի ագրեսիային, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են, և Մոսկվան հրաժարվել է համագործակցությունից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռազմաքաղաքական դաշինքին առընթեր ռուսական մշտական ներկայացուցչության գործունեության կասեցումը:
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին համարում է իր հակառակորդը, ուստի կազմակերպության հետ հարաբերություններից հրաժարվելու մեջ ոչ մի սարսափելի բան չկա, հավելել է Պեսկովը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան նոյեմբերի 1-ից դադարեցնում է դաշինքում իր մշտական ներկայացուցչության աշխատանքը: Այդ գործողությունները պատասխան են բլոկում ՌԴ մշտական ներկայացուցչության աշխատակիցների թվաքանակի կրճատմանը։