Բեքհեմը կդառնա Քաթար-2022-ի դեմքն ու 150 մլն ֆունտ կվաստակի
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը կդառնա աշխարհի 2022 թվականի առաջնության դեմքը, որը տեղի կունենա Քաթարում:
Աղբյուրի փոխանցմամբ, համագործակցության մասին կհայտարարվի հաջորդ ամիս: Բեքհեմը համաձայնել է գործարքին, որն իրեն տարեկան 15 մլն ֆունտ (18 մլն եվրո) եկամուտ կբերի: Կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված կլինի 10 տարով: Այդ ամբողջ ընթացքում Բեքհեմը կլինի Քաթարի դեսպանը: Պայմանագրի ստորագրումից առաջ Բեքհեմին հավաստիացրել են, որ երկրպագուներն անվտանգ կլինեն Քաթարում:
«Բեքհեմը հավատում է Քաթարի՝ զարգացման միտվածությանը և նրան, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կարող է նշանակալի դրական փոփոխությունների հանգեցնել երկրում»,- աղբյուրի խոսքերն է փոխանցում The Sun-ը:
Աշխարհի 2022 թվականի առաջնությունը կկայանա Քաթարում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: