Նա նախատեսվածից 2 տարի շուտ հեռացավ. Լապորտան՝ Մեսսիի մասին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Լիոնել Մեսսիի՝ ակումբից հեռանալու մասին.
«Մենք տեղ չունեինք աշխատավարձային հաշիվներում, իսկ աուդիտի արդյունքները գոհացնող չէին:
Մեսսիին պահելու համար, մենք պետք է համաձայնեինք CVC ներդրումային ֆոնդի հետ գործարքի: Այդպես մեզ ասաց Լա Լիգան: Բայց մենք չէինք կարող գնալ այդ քայլին, քանի որ դա կնշանակեր, որ ակումբի ապագան գրավադրված է: Մեսսին այլևս չէր կարող սպասել ու հասկացավ, որ հեռանալու ժամանակն է:
Նրա շրջապատն ինձ հավաստիացնում էր, և ես հավատում եմ այդ մարդկանց, որ իրենք համաձայնություն չունեին այլ ակումբների հետ: Լեոն ցանկանում էր մնալ «Բարսելոնայում»:
Հիմա ես մտածում եմ, որ մենք կարողացանք երկար ժամանակ վայելել նրա խաղը. նա 16-ից 34 տարեկանն անցկացրել է այստեղ: Վաղ թե ուշ այս պահը գալու էր, բայց, ցավոք, դա տեղի ունեցավ հիմա: Հնարավոր է՝ նախատեսվածից 2 տարի շուտ»,- ասել է Լապորտան: