Վին Դիզելը դեպի խորան է ուղեկցել «Ֆորսաժի» զոհված աստղ Փոլ Ուոքերի դստերը
Հոլիվուդյան դերասան Վին Դիզելը դեպի խորան է ուղեկցել ավտովթարից զոհված «Ֆորսաժ» ֆիլմի գործընկեր Փոլ Ուոքերի դստերը։ Հարսնացուն Միդոու Ռեյն Ուոքերը հուզիչ լուսանկարները հրապարակել է Instagram-ի իր էջում:
Կադրերում 22-ամյա մոդելը թեւանցուկ քայլում է Դիզելի հետ։
Ուոքերի ամուսինը Լուի Թորնթոն-Ալլանն է։ Զույգը Դոմինիկյան Հանրապետությունում հարսանիքը նշել էր դեռ հոկտեմբերի սկզբին։
Վթարը, որը խլել էր Փոլ Ուիլյամ Ուոքերի IV կյանքը (արտիստի լրիվ անունը) տեղի է ունեցել 2013թվականի նոյեմբերի 30-ին։