Մերձմոսկվայում համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակման առավելագույն ցուցանիշն է գրանցվել
Մոսկվայի մարզում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 3 030-ով։ Մեկ օր առաջ գրանցվել էր 2 783 դեպք: Այս մասին կիրակի լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Մերձմոսկվայում, ՏԱՍՍ-ի հաշվարկներով, համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ մեկ օրում վարակի ավելի քան 3000 դեպք է հայտնաբերվել:
Մոսկվայի մարզում ապաքինվածների թիվն ավելացել է 2 556-ով ՝ հասնելով 427 770-ի, մահացածների թիվը՝ 33-ով՝ հասնելով 8 480-ի: