Պույոլ. Ուրախ եմ վերադարձիս, բայց ոչ խաղի համար
«Բարսելոնայի» պաշտպան Կարլես Պույոլն իր կարծիքն է արտահայտել Իսպանիայի առաջնության 9-րդ «Օսասունա»-«Բարսելոնա» (0:0) խաղի վերաբերյալ և խոսել վերադարձից:
«Ուրախ եմ խաղադաշտ վերադառնալուս համար: Վնասվածքից ապաքինվելու ամիսներն ինձ համար շատ դժվար էին անցնում: Խաղի արդյունքից ես գոհ չեմ, թեպետ գիտեինք՝ այստեղ հեշտ չի լինելու: Մենք տնօրինում էինք հանդիպման ընթացքը, սակայն գոլեր խփել չկարողացանք: Գրոհները եզրափակելիս չէր բավարարում դիպուկությունը:
Օրեցօր ինձ ավելի լավ եմ զգում, արդեն մարզվում եմ ընդհանուր խմբում: Տքնաջան աշխատել էի այսօրվա խաղին մասնակցելու համար»,-ասել է Պույոլը խաղից հետո:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
allsport.am