Իրանի Արևելյան նահանգի ղեկավարին ապտակել են երդմնակալության արարողության ժամանակ
Իրանի հյուսիս-արևմտյան նահանգի նոր նահանգապետը դեմքին ապտակ է ստացել զայրացած տղամարդու կողմից՝ իր երդմնակալության արարողության ժամանակ, գրում է The Guardian-ը:
Արևելյան Ադրբեջան նահանգում պաշտոնյայի վրա հարձակման դրդապատճառը դեռևս պարզ չէ: Ըստ վարկածներից մեկի՝ պատճառն անձնական է:
Աղբյուրը մանրամասնում է, որ նոր նահանգապետ Աբեդին Խորրամը, նահանգային մայրաքաղաք Թավրիզի ամբիոն էր բարձրացել, երբ տղամարդը քայլելով բարձրացել է բեմ և անմիջապես ապտակել պաշտոնյային: Վայրկյաններ անց անվտանգության ծառայության աշխատակիցները հարձակվողին քարշ են տվել մի կողմ:
Րոպեներ անց նահանգապետը բեմ է վերադարձել՝ ելույթը շարունակելու համար:
Չնայած Խորրամն ասել է, որ չի ճանաչում այդ մարդուն, սակայն պետական IRNA լրատվական գործակալությունը հետագայում գրել է, որ հարձակվողը եղել է ԻՀՊԿ «Աշուրա» կորպուսի անդամ, որը վերահսկում էր Խորրամը: IRNA-ն հարձակումը որակել է որպես «անձնական պատճառներով»՝ առանց մանրամասնելու:
Հայտնի է, որ նոր նահանգապետը ժամանակին ծառայում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում և, ըստ տեղեկությունների, ժամանակին առևանգվել էր Սիրիայում ապստամբների կողմից: