Կանադայի և ԱՄՆ-ի սահմանին բեռնատար նավ է այրվում
Կանադայի եւ ԱՄՆ-ի միջեւ սահմանի մոտ գտնվող Zim Kingstone կոնտեյներներ տեղափոխող նավում հրդեհ է բռնկվել: Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտնել Է Global News հեռուստաալիքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ Մալթայի դրոշի տակ նավարկող նավից վատ եղանակի պատճառով ծովում մոտ 40 կոնտեյներ է ընկել: Ներկայումս Zim Kingston-ը խարսխված է Խուան դե Ֆուկայի նեղուցում Պորտ-Անջելես քաղաքի (Վաշինգտոն նահանգ) և Վիկտորիա նավահանգստի (Բրիտանական Կոլումբիա նահանգ) միջև:
Կանադայի առափնյա պահպանության տվյալներով՝ հրդեհը կապված է երկու կոնտեյներների հետ, որոնցում վտանգավոր նյութեր են գտնվում։ ԱՄՆ-ի առափնյա պահպանության ծառայությունը Twitter-ում հայտնել է, որ կանադացի գործընկերների հետ միասին հետևում է նավին և այնտեղ գտնվող կոնտեյներներին:
Ինչպես Twitter-ում հայտնել Է CityNews հեռուստաալիքի լրագրող Ջոն Աքքերմանը, բռնկված հրդեհից հետո նավից տարհանվել է անձնակազմի 10 անդամ: Նավի վրա մնացած նավաստիների թվի, ինչպես նաև այն մասին, թե հաջողվել է արդյոք մարել հրդեհը, չի հաղորդվում: