Իրանի հոգևոր առաջնորդը 3․4 հազար բանտարկյալի համաներում է շնորհել
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին համաներում է շնորհել 3․4 հազար կալանավորների: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Նշվում է, որ համաներումը նվիրված է եղել Մուհամեդ մարգարեի և շիա իմամ Ջաֆարի ծննդյան տարեդարձներին: Խոսքը ներման կամ ժամկետների կրճատման մասին է։
Իրանի Սահմանադրության համաձայն ՝ հոգեւոր առաջնորդն իրավունք ունի ներելու կամ կրճատելու դատապարտյալների ազատազրկման ժամկետները դատական իշխանության ղեկավարի երաշխավորությամբ: