COVID-19-ից մահացած ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 70-ի
Ամերիկացի այն զինծառայողների թիվն, ովքեր մահացել են COVID-19-ի հարուցած բարդություններից, հասել է 70-ի: Հոկտեմբերի 22-ին այդ մասին հաղորդել է Military Times թերթը։Հրատարակությունը նշել է, որ վերջին օրերին ԱՄՆ-ի զինված ուժերում, ինչպես եւ ամբողջությամբ վերցված երկրում, նկատվել է կորոնավիրուսով վարակման հետեւանքներից մահացության նվազման միտում՝ հուլիսի վերջին դրա կտրուկ աճից հետո, ինչից հետո զինված ուժերում այդ ցուցանիշն ավելի քան կրկնապատկվել է համավարակի սկզբից ի վեր ամբողջ նախորդող ժամանակամիջոցի տվյալների համեմատությամբ: Այսպես, հոկտեմբերի 13-ից մնչեւ 20-ը (վերջին տվյալները) արձանագրվել է երեք զինծառայողների մահ քովիդից, ինչն ամենացածր շաբաթական ցուցանիշն է օգոստոսից ի վեր, իսկ ոչ լրիվ հոկտեմբերին՝ 11 մահացու վախճան հիշյալ պատճառով:
Ընդամենը, թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ի զինված ուժերում արձանագրվել է COVID-19-ով վարակման 248 865 դեպք, հոկտեմբերի 13-ից մինչեւ 20-ը՝ 1 282, իսկ նախորդ շաբաթվա ընթացքում՝ 863 դեպք: Այն ժամանակ, երբ օգոստոսին այդ շաբաթական ցուցանիշը կազմել է միջինը վարակման ավելի քան 4 հազար դեպք: Սեպտեմբերից այն սկսել է աստիճանաբար նվազել: Պենտագոնի ներկայացուցիչ մայոր Չառլի Դիտցի խոսքով՝ քովիդից մահացած զինծառայողներից միայն մեկն է մասնակիորեն պատվաստված եղել այդ հիվանդության դեմ: «COVID-19-ից մահացած զինծառայողներից ոչ մեկը լրիվ պատվաստված չի եղել,- ասել նա հրատարակությանը:- Մենք հուսով ենք, որ զինված ուժերում պատվաստման տեմպերի արագացմամբ (բանակում) այդ ողբերգությունները շուտով կդադարեն»: Ամերիկացի այն զինծառայողների թիվն, ովքեր հրաժարվում են COVID-19-ի դեմ պատվաստվելուց, ներկայումս չի գերազանցում մի քանի հարյուրը:
Առայժմ, Military Times-ի տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստված չէ զինծառայողների 10 տոկոսից պակաս մասը (զինված ուժերի անձնակազմի շուրջ 30 տոկոսը՝ ազգային գվարդիականների եւ պահեստայինների հաշվառմամբ): Նրանք պետք է պատվաստվեն միչեւ նոյեմբեր – դետեմբեր կամ պատիժ կրեն ընդհուպ մինչեւ արձակումը: ԱՄՆ-ի պատշպանության նախարար Լլոյդ Օսթինն օգոստսի 24-ին կարգադրություն է արել COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստում սկսել երկրի զինված ուժերում: Նա չի ճշտել պատվաստման արշավի ավարտման ժամկետները՝ դա հանձնարարելով յուրաքանչյուր զորատեսակի հրամանատարությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: