«Դա անասելի ցավ է». Հասմիկ Կարապետյանն անկեղծացել է (տեսանյութ)
ՏեսանյութերAREG TV-ի եթերում, պատասխանելով լրագրող, հաղորդավար Արեգ Գրիգի հարցին, թե ժամանակին գրված՝ «Ես գնում եմ սիրելիս, և փակում եմ դուռն իմ ետևից» երգի խոսքերն արդյոք հասցեատեր ունի՞, երգչուհի Հասմիկ Կարապետյանն անկեղծացել է․ «Ես հիմա գաղտնիք չեմ ասի և գյուտ չեմ անի, ու չեմ էլ կեղծի․ կասեմ այն, ինչ կա։ Այո, այս երգի խոսքերն ունեին հասցեատեր, շատ անկեղծ գրված մի ստեղծագործություն է։ Երևի այնքան անկեղծ էր, դրա համար շատ սիրվեց»։ Հարցին՝ իսկ հասցեատերը գիտի՞, որ իր մասին է երգը, երգչուհին արձագանքեց․ «Գիտեր, ցավոք, գիտեր․․․»։
Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում վերջերս մեր կյանքում, երգարվեստում եղած դեպքերին` երգչուհին ասաց․ «Բնականաբար, սրտի մեծ ցավով։ Առհասարակ, յուրաքանչյուր կորուստ, մասնավորապես, որ այդ կորուստը քո մտերիմների մեջ է, քո շրջապատում է, դա անասելի ցավ է։ Ինձ համար շատ դժվար էր»։
Նշենք, որ Հասմիկ Կարապետյանը ժամանակին նշանադրված է եղել երգիչ Հայկոյի հետ: Զույգը բաժանվել էր 2002 թվականին:
Այժմ Հասմիկն ամուսնացած է ամերիկահայ դիջեյ, երաժիշտ, պրոդյուսեր Շանթ Քրմզեանի հետ: Նրանք ունեն մեկ դուստր` Տաթևը:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 29-ին 48 տարեկան հասակում կյանքից հեռացավ սիրված երգիչ, երգահան Հայկոն: