Ի՞նչ մթերքներ են վնասակար մաշկի համար
Որոշ սննդային սովորություններ կարող են խանգարել մեզ պահպանել մաշկի երիտասարդությունը եւ առողջությունը, հավաստիացնում է սննդաբան Դարյա Ռուսակովան (Ռուսաստան)։
Մասնագետի խոսքով՝ մաշկի գեղեցկության եւ երիտասարդության համար առաջին հերթին անհրաժեշտ է հրաժարվել քաղցրեղենից, չէ՞ որ հենց շաքարն է հանգեցնում մաշկի ծածկույթի թորշոմածության։
Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս նվազեցնել օգտագործվող աղի քանակը։ Աղի թույլատրելի քանակը, սննդաբանի կարծիքով, օրական մեկ թեյի գդալի կեսն է։
«Սա վերահսկելու համար կարելի է աղ չլցնել կերակրի մեջ պատրաստման ժամանակ, այլ արդեն ափսեի մեջ լցնել աղի բաժինը»,- ասել է բժիշկը «Ցարգրադի» հետ զրույցում։
Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս անպայման սպիտակուց օգտագործել նախաճաշի ժամանակ, քանի որ սպիտակուցը լավ ազդեցություն ունի նյութափոխանակության համար։