Երկրի սահմաններին թշնամիների առկայությունը Իրանի կարմիր գիծն է. ԻԻՀ ոստիկանության սահմանապահ ուժերի հրամանատար
Երկրի սահմաններին թշնամիների և օտարերկրացիների առկայությունն Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գիծն է: Այս մասին հայտարարել է Իրանի ոստիկանության սահմանապահ ուժերի հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին, փոխանցում է IRNA-ն:
«Եթե թշնամական խմբերն ու օտարերկրացիները տեղակայվեն Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններին, մեր սահմանապահները կարող են դրանք պաշտպանել»,- նշել է Գուդարզին:
Նրա խոսքով՝ Իրանը սահմանակից է 15 երկրի հետ, իսկ երկրի սահմաններին, հատկապես՝ հարավարևելյան, հաստատված է կայուն անվտանգություն: Գուդարզին հավելել է, որ Իրանի սահմանապահներն աչալուրջ են, իսկ երկրի սահմանները՝ անվտանգ: