Արայիկ Հարությունյանը այցելել է Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ, ծանոթացել կատարվող աշխատանքներին
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում և Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում եւ կից տեսանյութ հրապարակել․
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Աշխատանքային հերթական այցով Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում և Ասկերանի շրջանի մի շարք համայնքներում էի։ Օրակարգում տեղահանված մեր քաղաքացիների համար ընթացող բնակարանաշինական աշխատանքներն էին, ճանապարհաշինությունը և մայրաքաղաքը խմելու ջրի անհրաժեշտ ծավալով ապահովելու հավակնոտ ու հրատապ ծրագիրը»: