«Ես երկու անգամ եմ հիվանդացել». Ստաս Պիեխան բողոքել է կորոնավիրուսից հետո առաջացած հիշողության կորստից
Երգիչը դեռեւս վերականգնում է առողջությունը COVID-19-ից հետո: 41-ամյա Ստաս Պիեխան պատմել է նենգ հիվանդության հետեւանքների մասին։
Արտիստն առաջին անգամ նկարահանումների ժամանակ է վարակվել կորոնավիրուսային վարակով։ Նախօրեին նա ստացել է թեստի բացասական արդյունք, իսկ արդեն երեկոյան նրա ջերմությունը բարձրացել է եւ ցնցումներ են սկսվել։ Կատարողը տանը պայքարում էր հիվանդության դեմ գրեթե 2,5 շաբաթ:
Դերասանը խոստովանել է, որ հասցրել է կրկին վարակվել վիրուսով։ Այս անգամ վարակը տհաճ հետեւանքներ է թողել հիշողության հետ կապված խնդիրների տեսքով, հաղորդում է Cosmo.ru-ն։
«Երբեմն ես չեմ կարողանում ինչ-որ բառեր հիշել։ Կյանքս բաժանվել է համաճարակի առաջ եւ հետո։ Իրականում շատ բան է փոխվել՝ եւ տոկունություն, եւ մոտիվացիա, եւ մտածողություն։ Ինչպես ես եմ հասկանում, անհրաժեշտ է օրգանիզմի ներսում աշխատել վիրուսի հետ։ Ես երկու անգամ եմ հիվանդացել։ Հնարավոր է՝ ժամանակի ընթացքում ինձ համար ավելի հեշտ լինի», — նշել է Պիեխան։
Երգիչն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վիրուսը սրում է կործանարար հակումները։ Ստասի խոսքով՝ իր վերականգնողական կլինիկայում հաճախորդների թիվն ավելացել է։
«Քովիդը, թոքերի բորբոքումից բացի, լրջորեն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի, հոգեբանության վրա, դեպրեսիա է առաջացնում։ Շատերի համար դժվար է աշխատելը։ Առաջանում է անհանգստություն, վախ ապագայի համար, հուզմունք: Դա տհաճ զգացողություններից խուսափելու ցանկություն է առաջացնում։ Հետեւաբար, մարդիկ օգտագործում են ավելին, քան որեւէ այլ հանգամանքներում, քան բարեկեցիկ ժամանակներում», - պատմել է արտիստը։