Քիմ Քարդաշյանը ստիպված է եղել Քանյե Ուեսթին 3 միլիոն դոլար վճարել
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, որն իրեն այժմ Յե է անվանում, 3 միլիոն դոլար է վճարել Լոս Անջելեսի իրենց տանը տեղադրված կահույքի համար։ Ավելի վաղ նա իրենց ընդհանուր տան համար 23 միլիոն դոլար էր վճարել։
Յոթ տարվա ընթացքում, որն ամուսինները միասին են անցկացրել, նրանք արվեստի գործեր եւ դիզայներական կահույք են հավաքել, ինչը հանգեցրել է առանձնատան գնի բարձրացման։ Անշարժ գույքի շուկայում տան արժեքը կազմում է 60 միլիոն դոլար, այնպես որ, Քարդաշյանը չի տուժել։
Զույգն այդ տանն ապրել է 2014թ․-ից չորս երեխաների՝ Նորթի, Սեյնթի, Չիկագոյի եւ Փսալմի հետ։ Քանյեն եւս առանց բնակարանի չի մնացել․ նախորդ ամիս հաղորդվում էր, որ նա 57 միլիոն դոլար է ծախսել՝ Մալիբուում յուրօրինակ տուն գնելու համար։ 44-ամյա ռեփերը նաեւ վաճառքի է հանել Վայոմինգ նահանգում գտնվող իր ռանչոն։ Յեն ցանկանում է դրա միջոցով 11 միլիոն դոլար ստանալ։