Ներքնազգեստով Իվետ Մուկուչյանը հիացրել է երկրպագուներին (լուսանկար)
Երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով վերջերս դարձավ 35 տարեկան, գայթակղիչ անակնկալ է մատուտել իր բազմահազարանոց երկրպագուներին:
«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչն Ինստագրամի իր էջում կիսվել է լուսանկարով, որում ներկայացել է սև ներքնազգեստով: Կադրում Իվետան կեցվածք է ընդունել դաշնամուրին հենված, իսկ նրա գրավիչ կերպարն ամբողջացրել են վառ դիմահարդարումն ու արձակված վարսերը:
Նույնիսկ Իվետան է զարմացել, թե ինչպես կարելի է այդ տարիքում այդքան սեքսուալ տեսք ունենալ:
«Who would have thought that 35 feels so damn hot»,- այսպես է մակագրել լուսանկարը երգչուհին:
Երկրպագուները բարձր են գնահատել Իվետայի անակնկալը` հիացմունքի խոսքեր հղելով նրան հրապարակման մեկնաբանություններում: