Ի՞նչ խնդիրների կարող են բախվել հղիները կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումից հետո
Կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափից հետո հղիների եւ կերակրող մայրերի իմունիտետն ընկնում է։ Այսպիսի եզրակացության են եկել Դյուկի համալսարանի (Հյուսիսային Կարոլինայի նահանգ, ԱՄՆ) գիտնականները։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ Moderna ընկերության, ինչպես նաեւ Pfizer եւ BioNTech ընկերությունների պատվաստանյութերի առաջին դեղաչափերից հետո հղիների եւ կերակրող մայրերի մոտ խնդիրներ են առաջացել՝ իջել է հակամարմինների ցուցիչը, եւ ընդհանուր առմամբ սկսել է նկատվել ավելի թույլ իմունային պատասխան այն կանանց համեմատ, ովքեր վերջին շրջանում չեն հղիացել։ Բայց հետաքրքիր է, որ պատվաստման ամբողջ դեղաչափը ստանալուց հետո ոչ հղիների, կերակրող մայրերի եւ հղի կանանց միջեւ տարբերությունները նվազագույն էին։
Բացի այդ, կերակրող մայրերի մոտ նկատվել է NK-բջիջների բարձր քանակություն, որոնք այդ թվում պատասխանում են բնածին իմունիտետի աշխատանքի համար։
Կերակրող եւ հղի կանայք, որոնք մասնակցել են հետազոտությանը, կորոնավիրուսի դեմ պատվաստվել են այդ վիճակի վերջին երեք ամսում, ինչը, գիտնականների կարծիքով, կարող էր ազդել նվազած իմունային պատասխանի վրա դեղամիջոցի առաջին չափաբաժնից հետո։ Գիտնականների կարծիքով՝ պատվաստումը հղիության ավելի վաղ շրջանում եւ բուստերային չափաբաժինը ավելի ուշ կարող են օգնել հասնելու ավելի լավ արդյունքների, ինչպես նաեւ առավելագույնի հասցնել հակամարմինների փոխանցումն ընկերքի եւ կրծքի կաթի միջոցով։