Համացանցում են հայտնվել Սելենա Գոմեսի մասնակցությամբ անկեղծ կադրեր (լուսանկարներ)
Համացանցում են հայտնվել ամերիկացի հայտնի երգչուհի Սելենա Գոմեսի մասնակցությամբ 18+ լուսանկարներ և տեսանյութեր: Երկրպագուները կարծում են, որ կադրերը հրապարակել է նրա մտերիմ ընկերուհին:
Տեսանյութերից մեկում աստղը կիսամերկ հանգստանում է լողավազանի մոտ: Մյուս տեսանյութում Սելենան պառկած է մահճակալին պարուսույց ու իր ընկերուհի Աննա Քոլինզի հետ` ձեռքերով ծածկելով իր մերկ կուրծքը:
Ելնելով այն հանգամանքից, որ հոլովակներից մեկը նկարահանել է Աննան, երկրպագուներից ոմանք վստահ են, որ հենց նա է մեղավոր, որ դրանք հայտնվել են համացանցում։ Instagram-ում Քոլինզի գրառումների տակ երգչուհու երկրպագուները զայրացած մեկնաբանություններ են թողնում` հարցնելով, թե ինչու է նա նկարահանել Սելենային այդ վիճակում և պահանջում են անհապաղ հեռացնել աստղի հետ ունեցած բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը:
Այնուամենայնիվ, որոշ երկրպագուներ ենթադրում են, որ 18+ կադրերը համացանցում են հայտնվել առանց Աննայի իմացության: Հնարավոր է, որ հաքերները կոտրել են նրա iCloud-ը։ Բայց ոչ բոլորն են համաձայն այս տեսակետի հետ:
Բայց մինչ Սելենայի որոշ երկրպագուներ իրենց էներգիան ծախսում են ատելության վրա, մյուսներն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի ոչ ոք չկարողանա գտնել իրենց կուռքի անկեղծ կադրերը: Նրանք հարձակվել են Twitter-ի և այլ սոցիալական ցանցերի վրա՝ պահանջելով հեռացնել Սելենայի մասնակցությամբ այդ տեսանյութերն ու լուսանկարները: