Պեսկով․ ՌԴ-ում «Գոլոս» շարժումը մտցվել է ռեեստր Հայաստանից 200 ռուբլու չափով փոխանցման պատճառով
Օտարերկրյա գործակալների մասին օրենքում խոսք չկա այն մասին, որ պետք է աչք փակել օտարերկրյա գործակալ ճանաչված կազմակերպության կողմից 200 ռուբլու չափով փոխանցմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով «Գոլոս» շարժումը ռեեստր մտցնելուն Հայաստանից 200 ռուբլու չափով փոխանցման պատճառով։
«Օրենքը չի ասվում, որ եթե մենք խոսում ենք չնչին 200 ռուբլու մասին, ապա կարելի է անտեսել»,-ասել է նա։ Պեսկովի խոսքով՝ ֆորմալ առումով գերատեսչությունը պետք է հետեւի օրենքի տառին եւ ոգուն։
Նշվում է, որ «Գոլոս»-ը ֆինանսավորել է ՀՀ քաղաքացին։ Ինչպես ասվում է շարժման կայքում, «Գոլոսը» պատրաստում է դիտորդներ, աջակցում է դաշնային թեժ գծին եւ առցանց ծառայություններին, իրավաբանական օգնություն է տրամադրում ընտրողներին, մասնակցում է ընտրական համակարգի կատարելագործմանը, ինչպես նաեւ անցկացնում է ընտրությունների երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտարկումներ: