LXF 5. Մաքսիմ Մանուկյանը երրորդ մենամարտը կանցկացնի MMA-ում
Մաքսիմ Մանուկյանը երրորդ մենամարտը կանցկացնի MMA-ում: Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն այդ մասին տեղեկացրել է Ինստագրամի սթորի բաժնում:
Մենամարտը տեղի կունենա LXF 5 մրցաշարում հոկտեմբերի 30-ին Կալիֆորնիայի Բրբանք քաղաքում: Մրցակիցը պետք է լինի ամերիկացի Սանտո մականվամբ 33-ամյա Դանիել Քոմպտոնն է, բայց Մանուկյանը հայտնել է, որ մրցակիցը դեռ վերջնական հաստատված չէ:
Մաքսիմ Մանուկյանը խառը մենամարտերում նորամուտը նշել է 2021 թվականի օգոստոսի 8-ին LXF5 մրցաշարում եւ հաղթել մեծ առավելությամբ։ Երկրորդ մենամարտը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին Կալիֆորնիայի «Վալի Սենթեր» մարզապալատում Gladiator Challenge մրցաշարի Underground 2 երեկոյում: Այստեղ նույնպես աշխարհի չեմպիոնը վստահ հաղթանակ է տարել:
Մաքսիմ Մանուկյանի մենեջերն ԱՄՆ-ում UFC մարտիկ Էդմեն Շահբազյանի անձնական մարզիչ, մենեջեր, ԱՄՆ-ի «Գլենդեյլ ֆայթինգ քլաբի» ղեկավար Էդմոնդ Թարվերդյանն է: Նրա հետ աշխատում է նաեւ ազատ ոճի ըմբշամարտի 2004 թվականի Եվրոպայի չեմպիոն Մարտին Բերբերյանը: