Ալեք Բոլդուինը ֆիլմի նկարահանումների ընթացքում կին օպերատորի է սպանել
Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը Նյու Մեքսիկո նահանգում նկարահանման ընթացքում կրակել է կին օպերատորի վրա։ Այս մասին ասված է Սանտա Ֆե շրջանի շերիֆի հայտարարության մեջ։
«Շերիֆի գրասենյակը հաստատում է, որ ռեկվիզիտի համար ատրճանանից կրակոցը կատարվել է Ալեք Բոլդուինի կողմից»,- ասված է հայտարարության մեջ։
Ոստիկանության տեղեկություններով՝ նկարահանումների ընթացքում զենքը, որը պետք է լիցքավորված լիներ ոչ մարտական փամփուշտներով, կրակել է՝ վիրավորելով օպերատորի եւ ռեժիսորի։ Օպերատորը մահացել է, ռեժիսորը ծայրահեղ վիճակում է։
Գրառումը և լուսանկարը՝ այստեղ: