Պանդեմիայից կորուստները գերազանցում են Առաջին համաշխարհային պատերազմի հիմնական մասնակիցների ռազմական կորուստները. Պուտին
Պանդեմիայից կորուստները գերազանցում են Առաջին համաշխարհային պատերազմի հիմնական մասնակիցների ռազմական կորուստները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա նշել է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է արդեն ավելի քան 4,9 մլն մարդ:
«Այդ սարսափելի թվերը համեմատելի և նույնիսկ գերազանցում են Առաջին համաշխարհային պատերազմի հիմնական մասնակիցների ռազմական կորուստները», – ասել է Պուտինը: