Շանհայցին, ուշագրավ ակցիայի շրջանակում, ոսկուց պատրաստված բրնձի 1000 հատիկ է շաղ տվել քաղաքով մեկ
Շանհայից մի արվեստագետ քաղաքում ինքնատիպ «ներկայացում է բեմադրել»՝ ուշադրություն հրավիրելու սննդի թափոնների և սպառողական մշակույթի վրա: Այս մասին հայտնում է Oddity Central-ը:
Յան Եսինը ոսկուց պատրաստված 1000 հատիկ բրինձ է շաղ տվել Շանհայում։ Նրա գործողությունները հասարակության մեջ հակասական արձագանք են առաջացրել։ Ոմանք կարծում են, որ ոսկու նման ցրումը կարող է դրդել մարդկանց զանգվածաբար փնտրել դրանք։ Մյուսները գովել են արվեստագետին`նշված խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու փորձի համար:
Ինքը՝ Եսինը, նշել է, որ իրեն սխալ են մեղադրել ոսկին վատնելու համար։ Նա ասել է, որ նախկինում գումար է նվիրաբերել բարեգործությանը։