Ամերիկյան հեռուստաալիքը եղանակի տեսության ժամանակ մեծահասակների համար տեսանյութ է ցուցադրել
Ամերիկյան Սպոքան քաղաքի KREM լրատվական կայանը եղանակի տեսության ժամանակ պատահաբար մեծահասակների համար տեսանյութ է հեռարձակել։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել հանգստյան օրը։ Մեծահասակների համար տեսահոլովակը 13 վայրկյան հեռարձակվել է էկրանի վերին ձախ անկյունում գտնվող մոնիտորի վրա:
Այդ ժամանակ հաղորդավարուհին ասել է, որ նահանգն անհամբեր սպասում է «մեղմ ջերմաստիճանով հիանալի հանգստյան օրերից հետո լավ եղանակային մի քանի լրացուցիչ օրվա»:
Քիչ ավելի ուշ նույն օրը հեռուստաալիքի ներկայացուցիչները ներողություն են խնդրել հանդիսատեսից:
«Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի դա չկրկնվի»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Մինչդեռ տեղի ոստիկանությունն արդեն սկսել է հետաքննել այս միջադեպի մանրամասները: Մասնավորապես, իրավապահները փորձում են պարզել, թե ինչպես է տեսանյութը հայտնվել էկրանին, և ով է այն հեռարձակել։