Նորվեգական «Բուդե-Գլիմտը» սեփական հարկի տակ ջախջախում է «Ռոմային»
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ռոման» արտագնա հանդիպում է անցկացրել նորվեգական «Բուդե-Գլիմտի» հետ։ Առաջին խաղակեսից հետո դաշտի տերերն առջևում էին 2-1 հաշվով:
Նորվեգացիները հաշիվը բացել էին 8-րդ րոպեին, իսկ 20-ին՝ կրկնապատկել այն: 28-րդ րոպեին էլ Կարլես Պերեսը կրճատել էր հաշիվը: իսկ ահա երկրորդ խաղակեսը ամբողջովին անցել է տանտերերի առավելությամբ: Բոտտհեյմը, Պելլեգրինոն և երկու անգամ Սոլբակենը հաշիվը դարձրել են 6-1:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չկար և դուրս էր եկել խաղադաշտ երկրորդ խաղակեսի մեկնարկին: