Հայաստանի 4-րդ բռնցքամարտիկը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Բուդվայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր փայլուն հանդես եկան հայ մարզիկները: Կիսաեզրափակիչ դուրս եկած մեր 5 մարզիկներից 4-ը հաղթանակներ տարան և կպայքարեն արդեն չեմպիոական կոչման համար:
Արդեն տեղեկացրել էինք, որ իրենց կիսաեզրափակիչ մենամարտերը հաղթել են 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: Իսկ քիչ առաջ հաղթանակ տարավ նաև 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը: Նա առավելության հասավ բելառուս մարզիկ Անդրեյ Մասալաուի նկատմամբ:
Մեր մարզիկներից այսօր միայն 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը համառ պայքարում 3-1 հաշվով պարտվեց բուլղարացի Ռադոսլավ Ռոսենովին և բավարարվեց բրոնզե մեդալով: